Չնայած դեռահասները պնդում են, որ իրենք առավել շատ քնի կարիք ունեն, բայց գիտնականները բացահայտել են, որ նրանց բավական է անգամ 7 ժամվա քունը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ չափից շատ քունը կարող է նույնիսկ վատ ազդել դպրոցում նրանց ուսումնական գործընթացի վրա: Դեռահասները սովորելու տեսանկյունից առավել մեծ հաջողությունների են հասնում, եթե կրճատում են քնելու ժամերը:
Ըստ Daily Mail-ի՝ թեև շատ երիտասարդներ պնդում են, որ 9 ժամ քնելու կարիք ունեն, Brigham Young համալսարանի գիտնականները կարծում են, որ 16 տարեկան դեռահասի համար 7 ժամ քնելը բավական է` հարկավոր էներգիան ձեռք բերելու համար:
Ինչպես ասում է հետազոտության հեղինակ Էրիք Էիդը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 7 ժամ քնելը բավական արդյունավետ է այդ տարիքի համար:










































