Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի մեծ մասը չորեքշաբթի երեկոյան մթության մեջ է հայտնվել էլեկտրահաղորդման լարերի վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հղում անելով քաղաքի քաղաքապետարանին, ուժեղ սառնամանիքների պայմաններում մայրաքաղաքի տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց ջերմության:
Էներգետիկների տվյալներով՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է 6 ենթակայանների շարքից դուրս գալու պատճառով: Դեպքի վայր են ժամանել վերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբեր, ովքեր փորձում են վերացնել անսարքությունները:
Ռումինիայում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են այդ տեղանքի համար աննախադեպ սառնամանիքներն ու ձյունահողմը:









































