Երեկ ամբողջ աշխարհում տոնում էին Սուրբ Վալենտինի տոնը: Տոնին բնորոշ նվերներ, ծաղիկներ ստանալու սովորույթը չի շրջանցել նաև հայտնի քաղաքական գործիչներին, շոու բիզնեսի, նորաձևության ու սպորտի աստղերին:
Եվ այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է վարդերի հիասքանչ փունջ:
Քեմբրիջի դքսուհին ստացել է շնորհավորական բացիկ 8-ամյա մի տղայից:
Սիրահարների օրը մոդելյոր Բեթսի Ջոնսոնը Լաս Վեգասում ներկայացրել է իր աշնանային նոր հավաքածուն:
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քրիստին Չենովետը տոնը նշել է Նյու Յորքում Mercedes-Benz Fashion Week-ի տոնախմբությանը:
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփին շնորհավորել են Բեռլինալեում` «Երկաթյա լեդին» ֆիլմի ցուցադրության ժամանակ:
Դերասանուհի, հիմա նաև ռեժիսոր Անջելինա Ջոլին Սարաևոյում էր` ներկա գտնվելու իր դեբյուտային՝ «Արյան ու մեղրի երկրում» ֆիլմի պրեմիերային:
Սիրայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները Դամասկոսում նրա նկարի մոտ են տարել մեծ սրտաձև փուչիկ` ի նշան նրա հանդեպ սիրո:
Որոշ մարդկանց համար, սակայն, փետրվարի 14-ը ոչ միայն Սիրահարների օրն էր: Բուկինգհեմյան պալատում տեղի է ունեցել մեծ հանդիսավոր արարողություն` նվիրված գրող Չառլզ Դիկենսի ծննդյան 200-ամյակին:
Լուսանկարում պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհին, որը դիմավորում է դերասաններ Ռոուեն Ատկինսոնին ու Ջիլիան Անդերսոնին:
Շատերի համար, սակայն, փետրվարի 14-ը եղել է աշխատանքային: Օրինակ` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը շարունակել է իր 4-օրյա պաշտանական այցը Ֆինլանդիա:
Իսկ ռուս մարզուհի Ելենա Իսինբաևայի համար օրն առանձնացել է հաղթանակով Ֆրանսիայում:





















































