Thursday, 11 06 2026
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից

720 հարցվածներից 66%-ը չի հավատում արդար ընտրություններին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի նախագահ Զորիկ Մարտիկյանը ներկայացրեց հունվարի 20-ից փետրվարի 9-ը կատարված հարցման արդյունքները:

Հարցումն իրականացվել է Երևան քաղաքի բոլոր համայնքներում՝ պատահական ընտրանքի եղանակով:

Հարցման մասնակիցների 70%-ը կին է, 21%-ը հիմնական աշխատանք չունի, մասնավոր սեկտորի աշխատողները կազմում են 42%, պետական աշխատողները և քաղծառայողները՝ 20%, ուսանողները` 17%:
Հարցման մասնակիցների 68%-ը ունի բարձրագույն կրթություն կամ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ են, 19%-ն ունի միջնակարգ կրթություն, 13%-ը՝ տեխնիկական: Հարցմանը մասնակցել են 19 % 18-25 տարեկաններ, 26-35 տարեկաններ՝ 23%, 36-50 տարեկաններ՝ 32%, և 51-ից բարձր տարիքի մարդիկ՝ 26 %:

Հարցվածների ամսական եկամուտը մինչև 60 հազար դրամ է՝ 39%, 60-ից 100 հազար դրամ՝ 42%, 100-200 հազար դրամ՝ 18%, 200 հազարից ավելի՝ 1%: Հարցվածներից ոչ մեկը կուսակցական պատկանելություն չունի:

Այն հարցին, թե մասնակցելո՞ւ են գալիք ԱԺ ընտրություններին, դրական է պատասխանել միայն 21%-ը, բացասական՝ 45%-ը, դեռ չի որոշել` 34 %-ը: Հարցվածների 34%-ն է միայն հավատում արդար ընտրություններին:

Այն հարցին, թե ո՞ր կուսակցությանն են տալու իրենց ձայնը, 26%-ը պատասխանել է ՀՀԿ-ին, 21%-ը՝ ԲՀԿ-ին, 14%-ը՝ ՕԵԿ-ին, 11%-ը՝ ՀԱԿ-ին, 9%-ը՝ ՀՅԴ-ին, 7%-ը՝ «Ժառանգությանը», իսկ այլ՝ 12%:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է բավական մեծ տոկոսային զանգված բաժին ընկել ՕԵԿ-ին, Զ. Մարտիկյանը բացատրեց, որ ամենայն հավանականությամբ հարցվածները գնահատում են ՕԵԿ անդամ նախարարների գործունեությունը:

Հարցվածների 35%-ը լավ է վերաբերվում է ԱԺ-ում գործարար պատգամավորների առկայությանը, 42%-ըվատ է վերաբերվում, իսկ 23%-ի համար միևնույն է:

Մեծամասնական և համամասնական ընտրակարգին կողմ է 37%-ը, իսկ միայն համամասնականին կողմ է 63 %-ը:
Հարցին, թե ինչ սկզբունքով են հարցվածներն ընտրում այս կամ այն կուսակցությանը, 32%-ը պատասխանել է՝ ընտրում են՝ առաջնորդվելով կատարած աշխատանքով, 21%-ը` հաշվի առնելով կուսակցության լիդերի նկատմամբ համակրանքը, 17%-ը` հաշվի առնելով կուսակցության նախընտրական ծրագիրը, 12%-ը` ինչ-որ մեկի խնդրանքով, 8%-ը՝ հաշվի առնելով կուսակցության գաղափարախոսությունը, 6%-ը՝ գումարի կամ խոստումի դիմաց, իսկ 4%-ը՝ այլ տարբերակ:

ԱԺ գործունեությունը շատ լավ է գնահատել 4%-ը, լավ` 17%-ը, միջին՝ 22%-ը, վատ՝ 39%-ը, իսկ շատ վատ՝ 18%-ը: Կառավարության գործունեությունը շատ լավ է գնահատում 11%-ը, լավ` 23%-ը, միջին` 14%-ը, վատ`33%-ը, շատ վատ` 19%-ը:

Ոստիկանության գործունեությունը շատ լավ է գնահատել հարցվածների 29%-ը, լավ`49%-ը, միջին`14%-ը, վատ՝ 9%-ը, իսկ շատ վատ` 5%-ը:

Հարցվածների 32%-ը վատ է գնահատում ՀՀ կոռուպցիայի դեմ ընթացող պայքարի արդյունավետությունը: Հարցվածների 57%-ը քաղաքական բնույթի տեղեկություններ ստանում է հեռուստացույցից, իսկ 16%-ը՝ տպագիր մամուլից: Իսկ ավելի վստահելի աղբյուր հարցվածները համարում են տպագիր մամուլը:

«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի նախագահ Զորիկ Մարտիկյանն ասաց, որ հարցումն իրականացվել է տեղական կազմակերպություններից մեկի պատվերով:

«Մինչև ընտրությունները և exitpoll-ը ներկայացնելու ենք այլ հարցումներ նույնպես, որպեսզի ճշգրտենք հասարակության տրամադրությունները և քաղաքական նախընտրությունները»,- եզրափակեց Զ. Մարտիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում