Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր, եռակի «Օսկարի» արժանացած Օլիվեր Սթոունի որդին` Շոն Քրիստոֆեր Սթոունը, իսլամ է ընդունել Իրանում: Այս մասին գրում է The Telegraf-ը:
«Իսլամն ընդունելը չի նշանակում, թե ես հրաժարվել եմ քրիստոնեությունից կամ հուդայականությունից` կրոններ, որոնցով ես ծնվել եմ: Դա նշանակում է, որ ես ընդունել եմ Մուհամմեդ մարգարեին և մյուս մարգարեներին»,- հայտարարել է Շոնը, որի հայրը հրեա է, մայրը` քրիստոնյա:
Արարողությունը անցկացվել է Իրանի մեծությամբ երրորդ քաղաքում` Սպահանում: Շոն Սթոունը ընտել է մուսուլմանական Ալի անունը:
Օլիվեր Սթունը հայտնի է իր «Հուլիսի 4-ին ծնվածը», «Դասակ» ֆիլմերով: