Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան կաթվածահար է եղել անդադար տեղացող առատ ձյան պատճառով: Քաղաքի տարբեր ճանապարհների վրա երկար խցանումներ են առաջացել: Ինչպես հաղորդում է Яндекс.Пробки ծառայությունը, մայրաքաղաքի փողոցներում ծանրաբեռնվածությունը գնահատվում է 10 բալ (10 հնարավորից)։
Հաղորդվում է, որ ձյունը սկսվել է երեկ՝ պիկ ժամից հետո, ուստի լուրջ խնդիրներ չի առաջացրել: Խցանումներն առաջացել են այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ից, և կարող են պահպանվել ամբողջ օրվա ընթացքում՝ սահմանելով ռեկորդ: