Փետրվարի 14-ին` ժամը 12.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում իրար են բախվել «ՊԱԶ-672 Մ» և «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Լեքսուս RX-300»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:









































