Ավելի քան վեց հազար սիրահարված զույգ Մեքսիկայի Չիհուահուա նահանգում Սուրբ Վալենտինի օրը մասնակցել է կոլեկտիվ հարսանեկան արարողությանը,- գրում է Noticias MVS պարբերականը:
Կոլեկտիվ ամուսնությունները տեղի են ունեցել նահանգի երկու քաղաքներում` Չիհուահուայում և Սյուդադ Խուարեսում: Ըստ տեղական իշխանությունների՝ Սյուդադ Խուարեսում այդ օրը կայացած 3 հազար հարսանիքները կազմել են տարեկան այս քաղաքում տեղի ունեցող ամուսնությունների գրեթե կեսը:
Նահանգապետ Սեսար Դուարտեն նորապսակներին բարձրախոսով է տվել ավանդական հարցը. արդյոք պատրա՞ստ են նրանք միավորել իրենց կյանքերը հավերժ,- տեղեկացնում է RIA-Novosti-ն: