Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանը հերքել է իսրայելցի դիվանագետների, այդ թվում՝ դեսպանի դեմ Բանգկոկում իրագործված պայթյուններին իր մասնակցությունը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ դրա և, ընդհանրապես, վերջին շրջանում հաճախակիացած նմանատիպ ահաբեկչությունների հետևում կանգնած են Իսրայելի հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ Բանգկոկի պայթյուններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դրա պատասխանատվությունը դրեց Իրանի և «Հըզբոլլահ»-ի վրա: ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես կարծում է, որ Բանգկոկի պայթյունների հետևում կանգնած է Իրանը: