Reuters գործակալության փոխանցմամբ՝
ամերիկյան Nasdaq բորսայի կայքը նախօրեին ենթարկվել է ցանցահենների հարձակմանը: Կայքի աշխատանքը խափանվել էր DDoS հարձակման հետևանքով, սակայն ցանցահեններին այդպես էլ չի հաջողվել կոտրել կայքը: Երկար ժամանակ այն անհասանելի էր, երևում էր միայն բորսայի տարբերանշանը:
Ցանցահենների հարձակումը, սակայն, չի ազդել բորսայի աշխատանքների վրա: Բորսայում չեն կարողացել ասել, թե որ ուժերն են կանգնած այս հարձակման ետևում:
Հիշեցնենք, որ Nasdaq-ը համարվում է ԱՄՆ ամենախոշոր էլեկտրոնային բորսան և երկրորդը՝ շուկայական կապիտալիզացիայի ծավալներով:








































