«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում դառնալու է Ազգային ժողովի պատգամավոր:
«Նա խորհրդարան է գալու ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ փոխնախագահ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրը: Մեզ հետ զրույցում նա ասաց, թե ՀՀԿ-ում համամասնական ցուցակի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել:
«Որևէ խոսակցություն, որևէ առաջարկներ, որևէ քննարկումներ չկան: Նման բան չի քննարկվել, այդ խնդիրը չկա»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Սակայն թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանը լինելու է ՀՀԿ-ի «թարմացված ընտրացուցակի» անցողիկ համարներից մեկում:
«Որոշումն արդեն կայացված է, և առաջին «մեսիջը» կհնչի փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ 9-րդ համագումարի օրը»,- հավելում է թերթը:











































