Ինչպես հաղորդում են հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները, երկրի նախկին ղեկավար, մեկ ամիս առաջ մահկանացուն կնքած Կիմ Չեն Իրին շնորհվել է գեներալիսիմուսի կոչում: Համապատասխան հրամանի մեջ, որը պաշտպանել են Հյուսիսային Կորեայի վերին ատյանները, նշվում է, որ Կիմ Չեն Իրը միջոցներ է ձեռնարկել «ուժեղացնելու Կորեայի ժողովրդական բանակը, որը ստեղծվել էր գեներալիսիմուս Կիմ Իր Սենի կողմից… Նա զգալի ներդրում է ունեցել համընդհանուր խաղաղության և կայունության ապահովման գործում»:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, հրամանագրում նաև ասվում է՝ «նա երկիրը դարձրել է ռազմական գերտերություն, հաղթել է ԱՄՆ և իմպերիալիզմի դեմ հակամարտությունում և դրանով ցույց տվել իր անմահ ներդրումը հեղափոխության գործում»:
Նշենք, որ Կիր Չեն Իրի մահից հետո նրան փոխարինել է 28-ամյա Կիմ Չեն Ինը: