Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր կնոջը` Միշելին, շնորհավորել է Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ Twitter միկրոբլոգերի կայքի միջոցով: Գրառումն ավարտվում է «bo» ստորագրությամբ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ նախագահն անձամբ է կատարել այն:
«Ողջույն @MichelleObama, շնորհավոր Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ»,- գրել է Օբաման: Առավոտյան ելույթում Օբաման դարձյալ անդրադարձել է այդ տոնին, չնայած հիմնական թեման վերաբերել է հարկային խնդիրներին:
«Նախ թույլ տվեք դիմել այստեղ հավաքված տղամարդկանց. այսօր Սբ. Վալենտինի օրն է: Չմոռանաք. ես սեփական փորձից եմ սա ասում: Կարևոր է, որպեսզի դուք սա հիշեք: Եվ իմ խորհուրդն է` գործե՛ք»,- ասել է նախագահը:







































