Ցանցահենների Anonymuos միջազգային խմբի անունից Youtube-ում տարածվել է մի հաղորդագրություն, որում կոչ է արվում «խաչակրաց պատերազմ սկսել Իսրայելի դեմ», քանի որ նրա կառավարությունը հանցանքներ է գործում մարդկության դեմ: Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` նշելով, որ տեսանյութում Իսրայելին մեղադրում են «ընտրյալների» երկիր լինելու մեջ, որտեղ անտեսվում է լայն զանգվածների կարծիքը:
«Ձեր սիոնիստական ֆանատիզմը շատերին փախստական է դարձրել կամ սպանել: Երբ ողջ աշխարհը լացում է, դուք ծիծաղում եք` ծրագրելով հերթական հարձակումը»,- ասվում է Anonymuos-ի հայտարարության մեջ: Նրանք նաև նշել են, որ ամեն ինչ անելու են` թույլ չտալու համար Իսրայելի հարձակումն Իրանի դեմ:
Anonymuos-ում սպառնում են հարձակումներ իրականացնել երեք փուլով. առաջին երկուսով կվնասազերծվեն իսրայելական պաշտոնական կայքերը, իսկ ահա երրորդ փուլի մասին նախընտրում են չխոսել: