Գերմանիայի արտգործանախարարությունն այսօր հայտնել է, որ չի ստորագրի վիճելի համաձայնագիրը: Միևնույն ժամանակ առևտրային համաձայնագրերի կեղծումների դեմ համաձայնագրի (ACTA) ընդունման վերաբերյալ բողոքի ցույցեր են սկսվել Եվրոպայի 200 քաղաքներում:
Digital Trends-ը գրում է, որ Գերմանիան, որը ԵՄ-ում ամենամեծ տնտեսությունն ունի, հետևում է Լեհաստանի և Չեխիայի օրինակին, որոնք ստորագրել էին համաձայնագիրը, սակայն հետագայում ասել էին, որ արգելափակելու են համաձայնագրի պահանջների կատարումը:
Եվրոպական խորհրդի կողմից վավերացվելու դեպքում ACTA-ն խիստ միջազգային չափանիշներ կսահմանի հեղինակային իրավունքների պաշտպանության համար և կստեղծի կառավարական մարմին, որը կզբաղվի օրենքի գործածության ղեկավարմամբ: Սակայն առանց Գերմանիայի աջակցության ACTA-ի վավերացումը դառնում է քիչ հավանական: