Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժամանակ»-ի և «Առաջին լրատվական»-ի ողջ անձնակազմին անվերջ ու անփորձանք կյանք է մաղթում, որպեսզի կարողանանք շարունակել մեր գործունեությունը արդեն որդեգրած չափորոշիչներով` հրատապությամբ, համարձակությամբ ու օբյեկտիվությամբ: Արթուր Սաքունցի բարեմաղթանքներն այսպիսին են. «Ցանկանում եմ, որ «Ժամանակը» միշտ ձեռքը երկրի զարկերակի վրա պահի` միշտ անդրադառնա երկրի համար կարևոր, ակտուալ խնդիրներին, պահի այն վստահությունը, որ ունեցել է իր գործունեության ընթացքում, և դրա արդյունքում ընդլայնի համագործակցության շրջանակը:
Շնորհավորում եմ հայ ժողովրդի և «Ժամանակի» ողջ անձնակազմի Նոր տարին, մաղթում եմ առողջություն, ուրախություն և հաջողություն: Աստված տա, որ թերթը 2009-ին, 2010-ին բարձրացված, չլուծված հարցերին անդրադառնալու կարիք այլևս չունենա, և փորձի կենտրոնանալ 2011-ի խնդիրների վրա»: