Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը 2010 թ. համարում է դրական և բացասական դրսևորումների տարի՝ հույս հայտնելով, որ 2011 թ. կլինի բարի «2010 թ. ունեցավ շատ և՛ դրական, և՛ բացասական դրսևորումներ, և՛ հաճելի, և՛ տհաճ, և՛ լարող, և՛ ազգային, համազգային և միջազգային: Հույս ունեմ, որ այն խնդիրները, որոնք հօգուտ մեզ են, մեր ազգի, մեր պետության, 2011 թ.անպայման կգտնեն իրենց լուծումը: Աշխարհի բոլոր մարդկանց ցանկանում եմ բարություն և ժպիտներ, իսկ հայ երաժշտասերներին ցանկանում եմ, որպեսզի ընդլայնեն իրենց «լսադաշտը» և աշխարհի գեղեցիկ դասական և ժամանակակից երաժշտությունը նույնպես իր տունը գտնի ունկնդրի հոգում և մտքում»: