«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանտու Հայկ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը կհետաքրքրվի և կպարզի, թե արդյոք առկա է մարդու իրավունքների խախտում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դաֆինա Գերչևան:
Նա նշեց, որ երկու օր է Ծաղկաձորում էր՝ համաժողովին մասնակցելու նպատակով և Հայկ Գևորգյանի կալանավորման հետ կապված իրադարձություններին տեղյակ չի: «ՄԱԿ-ը մանդատ ունի մարդու իրավունքների հարցերով զբաղվելու: Կոնկրետ այս խնդրի մանրամասներին չեմ տիրապետում, կհետաքրքրվենք, կպարզենք, կարձագանքենք»,- ասաց Գերչևան: