Ինչպես տեղեկացնում է aravot.am կայքը, հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը Twitter-ի իր էջում երեկ տեսակետ է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող հանրահավաքների վերաբերյալ. «Մարդիկ մի՞թե դուք չեք հասկանում, որ այս հանրահավաքներով մենք վիճում ենք, ոչ թե համախմբվում: Իսկ ինչ–որ մեկին դա ձեռնտու է»:
Հետեւած արձագանքներից հետո նա եւս մի գրառում է արել. «Զվարճալի է: Գրում եմ՝ քաղաքականությունն իմ գործը չէ, պատասխանում են՝ վախեցավ: Գրում եմ իմ կարծիքը, պատասխանում են՝ դո՞ւ ուր ես խցկվում, է: Ահա քեզ եւ ժողովրդավարություն»:







































