Եմենի հարավում իսլամական զինված գրոհայինները Լավդար քաղաքի մերձակայքում հարձակվել են ռազմական բազայի վրա: Հարձակվողներից մեկը մահացել է: Բնակիչների խոսքերով՝ ամբողջ քաղաքով մեկ լսվում էին պայթյուններ և կրակոցներ:
Աբյան նահանգի մեկ այլ շրջանում զինված անհայտ անձինք հարձակվել են տեղական ցեղերի ներկայացուցիչների վրա, որոնցից մեկը սպանվել է, իսկ երկու մարդ՝ վիրավորվել: Այդ ցեղերից ոմանք պաշտպանում են կառավարական ուժերին և օժանդակում նրանց՝ վերադարձնելու «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող զինյալների կողմից գրավված տարածաշրջանները:









































