«Արդար ընտրություններ» հանրահավաքի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալները խիստ տարբերվում են հանրահավաքի կազմակերպիչների տվյալներից:
Ըստ Ներքին գործերի նախարարության` հանրահավաքին մասնակցել է մոտ 35 հազար մարդ: «Այսօր մասնակիցների առավելագույն թիվը կազմել է 35-36 հազար մարդ»,- հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամլո ծառայությունը:
Մինչդեռ երթի կազմակերպիչները տեղեկացնում են, որ հանրահավաքին ներկա էր ավելի քան 100 հազար մարդ:
Անցյալ տարի՝ դեկտեմբերի 24-ին, Սախարովի հրապարակում կայացած ակցիային, թղթակիցների և հանրահավաքի կազմակերպիչների կարծիքով, մասնակցել էր 70-ից 100 հազար մարդ: Սակայն այդ ժամանակ ևս Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 30 հազար ցուցարարների մասնակցության մասին:










































