Սիրիայի կառավարությունը հերքում է բանակի կողմից Հոմսը հրետակոծության ենթարկելու մասին տեղեկությունները:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, իշխանության ներկայացուցիչները կատարվածի պատասխանատվությունը դրել են «զինված գրոհայինների» վրա, որոնց նպատակն է ճնշում գործադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա, որտեղ փետրվարի 4-ին պետք է Սիրիայի դեմ բանաձևի քվեարկություն անցկացվի:
Սիրիայի ընդդիմության տվյալներով՝ Հոմսում ռմբակոծության հետևանքով զոհվել է 260 մարդ: Սիրիայի ազգային խորհորդը կոչ է արել աշխարհին արձագանքել Սիրիայում կատարվող իրադարձություններին, իսկ Ռուսաստանին՝ փոխել դիրքորոշումը ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ:









































