Փետրվարի 3-ին` ժամը 18.00-ի սահմաններում, Մեծամոր-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը, նրա ուղևորը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն: