«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը տեղափոխվել Է Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Մեր տեղեկություններով՝ երիտասարդ զինդատախազը կաթված Է ստացել, և հնարավոր Է՝ տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ հաստատեց մեր տեղեկությունը: Նրա խոսքերով՝ վտանգն արդեն անցել Է, և զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի, «ճնշման տատանման հետ կապված մի քիչ խնդիր կա, հուսով ենք՝ դա Էլ կնորմալանա:
Աչքերի հետ կապված բան չկա: Կաթված Էլ չի եղել»: Այնուամենայնիվ, մենք Կոստանյանին շուտափույթ առողջություն ենք մաղթում»: