Կառավարության պաշտոնյան և «Թալիբան» շարժման խոսնակը հայտնել են, որ իսլամիստ զինյալներն ուրբաթ օրը հարձակվել են աֆղանական սահմանի մոտ գտնվող Պակիստանի բանակի անցակետի վրա, որի հետևանքով սպանվել է 7 և առևանգվել 4 զինվոր:
The Washington Post-ը գրում է, որ տեղական պաշտոնյա Ջամիլ Խանն ասել է, թե 40 զինյալներ, ովքեր զինված են եղել նռնակներով, հրացաններով, Քուրամի շրջանում հարձակվել են անցակետի վրա: Հարձակման հետևանքով զինված բախում է սկսվել:
Հնարավոր չի եղել անմիջապես ճշտել տեղեկությունները, քանի որ սահմանի մոտ լրագրողները քիչ են: Պակիստանի «Թալիբան» շարժման խոսնակը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ իրենք կրում են հարձակման պատասխանատվությունը:











































