Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած Սլավիկ Ոսկանյանի գործով դատական նիստը չի կայացել

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Է. Մարուքյանի և Կ. Թումանյանի կողմից բերված բողոքի քննությունը:
Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նիստի փոխարեն խայտառակ մի բան է տեղի ունեցել: Պարզվում է դատարանը կամ մոռացել էր, որ այդ ժամին նույն այդ դահլիճում Սլավիկ Ոսկանյանի գործով նիստ ունի, կամ էլ հատուկ արհամարհական վերաբերմունք է դրսևորել:
Երբ փաստաբանը մտել է գործով նշանակված նիստերի դահլիճ, նույն ժամին դատավոր Ռուբեն Ներսիսյանը Սլավիկ Ոսկանյանի գործով բողոքի քննությունը սկսելու փոխարեն մեկ այլ դատական նիստ անցկացնելուց է եղել: Փաստաբանը սպասել է 45 րոպե մինչև այդ նիստի ավարտը, 20 րոպե էլ դրանից հետո, սակայն այդպես էլ որևէ պարզաբանում չի ստացել:
Այնուհետև Ռուբեն Ներսիսյանը դուրս գալով դահլիճից փաստաբանին հայտնել է, որ դատարանում նիստերի ժամերն ավարտված են: Մարուքյանը հայտնել է նրան, որ Վանաձորից եկել հասել է Երևան և առանց զգուշացնելու նման բաներ չի կարելի անել, սակայն դատավորից էլ որևէ պարզաբանում չի ստացել: Փաստորեն այս գործով դատական նիստն անգամ չի բացվել, որպեսզի հետաձգվի, իսկ Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմելու է ՀՀ Արդարադատության խորհուրդ և թույլ չի տալու, որ դատարանը բացահայտ արհամարհանք ցուցաբերի ու անպատիժ մնա:
Հիշեցնենք, որ Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Գործի էությունը կայանում է նրանում, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս և «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:
Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը և գրասենյակից հիշեցնում են, որ Human Rights Watche-ն իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաև Սլավիկ Ոսկանյանի գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում