ԼՂՀ պաշտպանական բանակի Լրատվության և քարոզչության բաժնի հաղորդման համաձայն փետրվարի 2-ին ժամը 17.00-ի սահմանում ղարաբաղա-արբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը:
Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վիրավոր զինվորը մահացել է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:





































