ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 13-14-ը կընդունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին: Սպիտակ տունն այսօր հաղորդել է, որ պաշտոնական այցի նպատակն Աֆղանստանի, Իրանի և համաշխարհային տնտեսության վերաբերյալ քննարկումներն են:
AFP-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի «հատուկ հարաբերությունները», և կընդգծվի Օբամայի և Քեմերոնի ընտանիքների «անձնական ամուր կապը»:
Օբաման և Քեմերոնը հանդիպման ընթացքում պատրաստվում են քննարկել ՆԱՏՕ-ի և G8–ի գալիք համաժողովները, ինչպես նաև մի շարք համաշխարհային խնդիրներ, որոնց հետ առնչություն ունեն երկու երկրները:
Դրանց մեջ մտնում Աֆղանստանը, Մերձավոր Արևելքը, Իրանը, մարդու իրավունքների պաշտպանությունը և համաշխարհային տնտեսական կայունությունը:










































