Հնդկաստան կատարած այցելության ժամանակ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հետաքրքրված է Բոլիվուդի կինեմատոգրաֆիայի հետ համագործակցությամբ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Շվարցենեգերն ասել է, որ պատրաստ է նկարահանվել հնդկական ֆիլմերում, եթե իրեն առաջարկեն հետաքրքիր սցենար, իսկ բեմադրությամբ զբաղվի լավ ռեժիսոր: Այնուամենայնիվ Բոլիվուդի հետ համագործակցության ոչ մի կոնկրետ ծրագրեր դերասանը չի հնչեցրել:
Շվարցենեգերը Հնդկաստան էր այցելել շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված կինոփառատոնին մասնակցելու համար:









































