Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վարչապետն այցելել է Երևանի «365 գրուպ» և «Մուրադ սար» ձեռնարկություններ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի «365 գրուպ» և «Մուրադ սար» ձեռնարկություններ:

ՀՀ կառավարության մամլո ծառայությունից Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներ Տիգրան Դավթյանի և Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել ձեռնարկություններում՝ ծանոթացել վերջիններիս արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

«365 գրուպ»-ն արտադրում է խաղողի, նռան, սերկևիլի, մոշի, բալի և այլ մրգային գինիներ, ինչպես նաև Passion de Pineau 2-10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն հանդիսանում է ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից մեկը և գործող Passion de Pineau գինու միակ արտադրողը:

Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը և Գերմանիան:
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (ՖՐԵԴԱ) ներդրումային կոմիտեի հաստատած ներդրումային ծրագրով և ընդհանուր 200 մլն դրամ ներդրումային գումարով ընկերությունն իրականացրել է արտադրական միջոցների վերազինման աշխատանքներ՝ ներկրելով արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ և գինենյութի պահպանման տարաներ Իտալիայից, Բուլղարիայից և Վրաստանից:
Պարենի արտադրության միջազգային ստանդարտների ներդրման և համապատասխանեցման համար ընկերությունն իրականացրել է արտադրական ու հարակից պահեստային, ինչպես նաև գրասենյակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ՝ համապատասխանելով ISO 22000:2005 սերտիֆիկատի պահանջներին։

2011թ. «365 գրուպ»-ն իրականացրել է 440 տոննա խաղողի և մրգերի մթերում՝ հասցնելով արտադրական ներուժը տարեկան շուրջ 500 հազար շիշ՝ նախկին 100 հազար շշի փոխարեն: 2011թ. ընկերության արտադրանքի զուտ իրացման աճը 2010-ի համեմատ կազմել է 195 տոկոս, իսկ արտահանման ծավալը կազմել է 69,1 մլն դրամ՝ նախորդ տարվա 33,7 մլն դրամի փոխարեն:

Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է իրացման ծավալներն ավելացնել 43, իսկ արտահանումը՝ 25 տոկոսով: Ներկայում ընկերությունն ունի 30 աշխատող: Վերազինման և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում:
Կառավարության նախաձեռնությամբ հանրապետությունում պոնիվինիլքլորիդի հիմքի վրա արտադրատեսակների արտադրությունը խթանելու և պատրաստի արտադրատեսակների ներմուծումը տեղականով փոխարինելու նպատակով 2011-ի դեկլտեմբերին փոփոխությունէ կատարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում:

Դրանով՝ պոնիվինիլքլորիդի պոլիմերների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:
«Մուրադ սար» ընկերությունը մասնագիտացված է պոնիվինիլքլորիդային հումքից մետաղապլաստե պրոֆիլների, ինչպես նաև դրանց հիմքի վրա՝ դռների ու պատուհանների արտադրությամբ: Հումքը ներկրվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, իսկ Ավստրիայում վերապատրաստված մասնագետների շնորհիվ արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք:

Վրացական և իրանական շուկա մուտք գործելու շնորհիվ 2011թ. ընկերության արտադրանքի ծավալները կրկնապատկվել են՝ հասնելով մինչև 2000 տոննայի: «Մուրադ սար»-ը նախորդ տարի թողարկել է 932 նմլն դրամի արտադրանք, որն ավելի քան 2,3 անգամ գերազանցում է 2010-ի ցուցանիշները: Իրան և Վրաստան արտահանման ծավալները կազմել են 339 մլն դրամ: Արդեն իսկ առաքվել է Վրաստան 150 տոննա պրոֆիլների առաջին խմբաքանակը:

Նախատեսվում է մինչ տարեվերջ ընդլայնել վրացական շուկայում ներկայացվածությունը, ինչի նպատակով ԱՄՆ-ից ներկրվել է 2000 տոննա պոլիվինիլքլորիդի բարձրորակ հումք:
Ընկերությունում աշխատում է 37 մարդ: Միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ:

Արտադրության զարգացման նպատակով 2011թ. ձեռք է բերվել 296 հազար եվրո արժողությամբ հոսքագիծ և անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև իրականացվել է 9,7 մլն դրամի շինարարական աշխատանք: Այս միջոցառումների շնորհիվ ընկերությունը 2012-ին կանխատեսում է իրացման ծավալների 20 տոկոսանոց աճ:

Ձեռնարկությունն ունի հավելյալ էլեկտրաէներգիայի խնդիր: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ գտնել խնդրի լուծման տարբերակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում