Հոլանդացի թոշակառու Կլաաս Բրյունը շահել է դատը, և այժմ պետությունը նրան փոխհատուցում կվճարի մարմնավաճառների վրա արված ծախսերի համար:
Ինչպես հաղորդում է correspondent.net-ը, դատավարությունը շարունակվել է 7 տարի: Իր ճշմարտացիությունը թոշակառուն ապացուցել է բժիշկների օգնությամբ: Թերապևտը վկայություն է տվել, որ սեռական կապից հետո իր տարեց այցելուն ավելի քիչ դեղամիջոցներ է օգտագործում, իսկ հոգեբանը նշել է, որ կանանց հետ շփումը զգալիորեն լավացնում է Բրյունի հոգեկան վիճակը:
Նախքան թոշակի անցելը Կլաաս Բրյունը պետական ծառայության մեջ է գտնվել, և, Նիդեռլանդների օրենքով, պետությունը պետք է ծածկի նրա առողջական վիճակի հետ կապված բոլոր ծախսերը:
Հոլանդական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դատը շահելուց հետո նա երկար ժամանակ չէր կարողանում ստանալ գումարը: Մարմնավաճառները հրաժարվում էին շփվել նրա հետ, քանի որ նրանք պետք է գրանցվեին հատուկ փաստաթղթում, իսկ այդ դեպքում նրանք ստիպված կլինեին հարկ վճարել: Միայն այդ փաստաթուղթը ներկայացնելու դեպքում Բրյունը կարող է ստանալ փոխհատուցումը:










































