Լրագրող Բրիջիթ Ջոնսի մասին ռոմանտիկ կատակերգության երրորդ մասի նկարահանումները, որոնք պետք է սկսվեին մոտ ժամանակներս, հետաձգել են սցենարի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Համաձայն որոշ աղբյուրների՝ սցենարիստների առաջարկած տարբերակը դուր չի եկել բրիտանացի դերասան Հյու Գրանտին, որը խաղում էր Բրիջիթի տնօրենի` Դանիել Քլիվերի դերը:
Աղբյուրներից մեկը պարբերականին ասել է, որ ֆիլմի նկարահանումների հետաձգումը կասկածի տակ է դնում նրա հետագա ճակատագիրը:
Բացի այդ, այժմ խիտ գրաֆիկ ունեցող օսկարակիր Քոլին Ֆերտը, որը ֆիլմում խաղում է հերոսուհու սիրեցյալի դերը, կարող է ժամանակ չգտնել նկարահանման համար, եթե այն տեղափոխեն:
Նոր «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի սյուժեի մասին քիչ բան է հայտնի: Այսպես՝ սցենարի համաձայն, Ռենե Զելվեգերի հերոսուհին, հասնելով 40 տարեկանի, որոշում է երեխա ունենալ:
«Սակայն Բրիջիթը և Մարկը (Ֆերտի հերոսը) չեն կարող երեխա ունենալ»,- պատմել է դերասանը:









































