Այսօր ժամը 18-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված է լինելու թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի այսօրվա ձերբակալությանը:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Հայկ Գևորգյանի կալանավորման իրական դրդապատճառները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տանից դուրս գալուց կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը:







































