Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականին Վրաստանն իր կարիքների համար գնելու է 1 միլիարդ 486 միլիոն 150 հազար խորանարդ մետր: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը:
Այս տարի Վրաստանն Ադրբեջանից գնելու է 1 միլիարդ 263 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Ռուսաստանից՝ 211 միլիոն խորանարդ մետր: Մնացյալը կազմելու է տեղական արդյունահանումը:
Նշվում է, որ ադրբեջանական գազի 1000 խորանարդ մետրը Վրաստանի համար արժե 167 դոլար: Ռուսական գազի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 235 դոլար:











































