Saturday, 27 06 2026
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու

Հայաստանի իշխանությունները պետք է զսպեն «պիրատական» ապրանքների հոսքը. ԵՄ

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում հատուկ ուշադրություն է դարձվում մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանության խնդրին:

«Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում այս ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների մասին իրենց տեսակետն են հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը և ԵՄ-ի փորձագետների խմբի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության հարցերով խորհրդական Ալֆոնսո Կալես-Սանչեսը։

Օննո Սիմոնսի խոսքով՝ մտավոր սեփականության պաշտպանության խնդիրն առաջնայինն է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ տնտեսական գոտու (DCFTA) ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու գործում:

«Այս առումով, մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները առանձնահատուկ կարևոր են ԵՄ-ի համար: Ցավոք, չնայած որոշակի առաջընթացին օրենսդրական և վերահսկողական մարմինների մակարդակի վրա, գլխավոր մարտահրավեր է մնում օրենքի թույլ գործադրումը», – նշել է ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության ներկայացուցիչը:

Օննո Սիմոնսն ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա է կեղծված ապրանքների սպառումը և «պիրատությունը»: «Երբ դուք ձեռք եք բերում որոշակի ապրանք, ապա չեք կարող ասել, արդյո՞ք այն կգործի ձեր համակարգչի վրա, թե՞ ոչ: Պետք է վերջ դնել նման պրակտիկային, և այդ պատճառով էլ մենք դատախազների, ոստիկանների և մաքսավորների իրազեկությունը բարձրացնելու կարիք ունենք»,- ասել է նա։

Ալֆոնսո Կալես-Սանչեսը ևս գործակալության հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտ է կատարելագործել որոշակի հոդվածներ ՀՀ Քրեական և Քաղաքացիական օրենսգրքերում: Նա նշել է նաև, որ պետք է ոչ թե տեսականորեն, այլ գործնականում նպաստել Հայաստանի դատավորների, դատախազների և ոստիկանների գիտելիքների ավելացմանը մտավոր սեփականության պաշտպանության բնագավառում:

«Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում կարևոր է մաքսային ծառայությունների դերը: Կեղծված ապրանքների մեծ մասն արտադրվում է ոչ միայն Հայաստանում, այլ ներմուծվում արտերկրից, օրինակ` Չինաստանից և Թուրքիայից, այդ պատճառով էլ չափազանց կարևոր է մաքսային ծառայությունների դերը կեղծված ապրանքների հոսքը կանգնեցնելու գործում: Խոսքը միայն կեղծված ջինսերի, «պիրատական» DVD-ների, այլև կեղծված դեղորայքների, սննդի և մանկական խաղալիքների մասին է, որոնք վտանգավոր են սպառողի կյանքի և առողջության համար: Եթե Հայաստանի իշխանություններն այսօր չկարողանան զսպել «պիրատային» ապրանքների հոսքը, ապագայում այն կաճի»,- ասել է նա։

Եվրոպացի փորձագետի կարծիքով՝ կեղծված ապրանքները Հայաստանում հատուկ դեպք են: Կալեսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի շատ աշխատանք ծավալի այս ոլորտում, նախ ևառաջ` իրավակիրարկման բարձրացման առումով: Բացի այդ, արդյունավետ իրավակիրարկման արդյունք կլինի տեղական արտադրանքի համար նախատեսված լավ շուկաների քանակը:

«Գնելով կեղծված ապրանքներ` սպառողները նպաստում են կեղծված ապրանքների արտադրությանը և անտեսում տեղական արտադրությունը: Հայաստանը, բնականաբար, ունի նաև սեփական մտավոր սեփականության պաշտպանության կարիք», – ասել է Կալեսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում