Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Ֆրանսիական հանելուկ. ինչո՞ւ Սարկոզին անմիջապես չստորագրեց օրինագիծը

Այն, որ Ֆրանսիայում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը հայտնվելու է այդ երկրի ներքաղաքական ամենաթեժ պայքարի բովում` կասկած չկար:

Սակայն մտահոգիչն այն է, որ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը ոչ միայն Հայաստանի իշխանությունների կողմից իրենց վերագրելու փորձեր եղան, այլև հերթական անգամ նույն խնդրով` նոր իրավիճակը լռելյայն կրելու խնդրի առջև ենք. «հաղթական» լուրը պատմության մեջ «ոսկե տառերով» ամրագրելու ուրախությունն ու ցնծությունը կարճ տևեցին…

Այսօր, թերևս, արժե դիտարկել ներֆրանսիական թեման: Ինչո՞ւ Սարկոզին անմիջապես չստորագրեց օրինագիծը, կա՞ր որևէ միտում, Թուրքիայի կողմից ճնշումնե՞րն են ազդեցություն ունեցել, թե՞ Ֆրանսիայի իշխանության ներսում անհամաձայնությունները Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում:

Հիշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին Երևանում Թուրքիային սպառնացել էր, որ մինչև անցյալ տարեվերջ Հայոց ցեղասպանության չճանաչման դեպքում կընդունվի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևը: Նոյեմբերի վերջին Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող, հայկական ծագում ունեցող սենատոր Ֆիլիպ Կալտենբախը դարձյալ Սենատի օրակարգ վերադարձրեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևը: Այդ օրերին, սակայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ. նա Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո նշեց, թե բոլոր մեծ երկրները աշխատանք են կատարում իրենց պատմությունը ուսումնասիրելու ուղղությամբ, նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում. Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով դժվարին` թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար, նա հավելեց, թե Ֆրանսիան կարող է հյուրընկալել նման հանդիպում:

Պետք է նկատել, որ առաջին անգամ չէ, երբ հակասություններ են նկատվում Սարկոզիի և Ժյուպեի միջև. դրանք դրսևորվեցին Լիբիայի, ՆԱՏՕ-ի, Իրանի հարցերում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններում: Հստակ է, որ Ժյուպեի նման ավանդական ու փորձառու դիվանագետը Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի դրական դիրքորոշման կողմնակից է, քան Սարկոզին, և հենց այդ պատճառով էլ նա այդ օրերին Թուրքիային հանգստացնելու նպատակով պատմաբանների հանդիպման անցկացման մասին առաջարկով հանդես եկավ:

Ինչևէ, երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարության անդամների հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Ըստ միջազգային գործակալությունների` Սարկոզին քննադատել է այդ օրինագծի դեմ հանդես եկած մի շարք նախարարների և իր դժգոհությունն է հայտնել այդ օրինագծի չեղյալ հայտարարման պահանջով պատգամավորների կողմից Սահմանադրական խորհուրդ դիմելու կապակցությամբ: Սարկոզին հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական որակի հունվարի 23-ին Սենատի հավանությանը արժանացած փաստաթուղթը, ապա իրենք կպատրաստեն նմանատիպ ևս մեկ օրինագիծ և կներկայացնեն խորհրդարանի հաստատմանը: Սահմանադրական խորհուրդը մեկ ամիս ունի օրինագծի ճակատագիրը վճռելու համար, իսկ երբ օրինագիծը Սահմանադրական խորհրդի քննարկմանն է ներկայացված, նախագահը այլևս չի կարող վավերացնել այն` պետք է սպասի բարձրագույն ատյանի որոշմանը: Սարկոզին կարող էր վավերացնել օրինագիծը ավելի վաղ, քանի դեռ սենատորները չէին հավաքել անհրաժեշտ թվով ստորագրությունները: Արդյոք Ֆրանսիայի կառավարության անդամների հակասական տրամադրություննե՞րն են պատճառ հանդիսացել, որ Սենատի ընդունած օրինագիծը Ֆրանսիայի նախագահի ստորագրությանը հասնելու ճանապարհին ուշացել է… Սա թերևս կարող է հայտնի դառնալ մոտ ապագայում:

Փարիզի Մենեջմենթի դպրոցի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆրեդերիկ Էնսելը կարծում է, որ այստեղ հարցը միայն իրավունքներին չէ վերաբերում, այլ` իրավունքի մեկնաբանմանը: Եվ հենց այդ իսկ պատճառով Սահմանադրական խորհրդի որոշումը մոտ կլինի այդ խորհրդի անդամների գաղափարներին: Իսկ թե ինչո՞ւ նախագահ Սարկոզին օրինագիծը չստորագրեց մեկ օր անց այն բանից հետո, երբ Սենատն արդեն կայացրել էր որոշումը` պարոն Էնսելը նշեց. «Ինչպես գիտեք, մայիսին մեզ մոտ նախագահական ընտրություններ են, և այս ողջ գործընթացը կապված է ընտրությունների հետ: Սարկոզին օրինագիծը քննարկում էր նաև անցած տարի, բայց այժմ ճնշումն ավելի մեծ է, և նա հայերի ձայների կարիքն ունի, ֆրանսահայերի ձայների կարիքն ունի, և ես կարծում եմ, որ նա կստիպի, որպեսզի Սահմանադրական խորհուրդը ընդունի օրինագիծը»: Ֆ. Էնսելը շեշտեց նաև, որ Սահմանադրական խորհրդի նախագահը մեծ իշխանություն և հարգանք է վայելում Ֆրանսիայում` որպես խորհրդի նախագահ: «Կարծում եմ, որ Սարկոզին կրկին կփորձի առաջ տանել օրինագծի ընդունումը, բայց հստակ չէ, թե խորհուրդը կընդունի՞ այն: Սակայն անշուշտ պարզ է, որ Սարկոզին ավելի հեռուն կգնա, քանի որ նա հայերի ձայների կարիքն ունի»:

Հայտնի է, որ Ֆրանսիայի կառավարության որոշ անդամներ համաձայն չեն Սարկոզիի հետ, ինչպես նաև Սենատը, Սահմանադրական խորհրդի անդամները, մյուս կողմից էլ պարզ է, որ Թուրքիան Ֆրանսիայում լոբբիստական աշխատանք է իրականացնում, իսկ դա կարող է ինչ-որ կերպ ազդել ներֆրանսիական ընտրական գործընթացների վրա: «Թուրքիան փորձում է իրական լոբբիստական ուժ ստեղծել Ֆրանսիայում այդ օրինագծի դեմ, բայց ես շատ լավ գիտեմ Ֆրանսիայի տեսակետը, իսկ Ֆրանսիայի տեսակետը չի համապատասխանում Թուրքիայի դիրքորոշմանը: Եվ երբ ուսումնասիրում ենք վերջին երկու տասնամյակում Ֆրանսիայի տրամադրությունները, ապա այն այնքան էլ Թուրքիայի կողմը չէ` անգամ եթե գոյություն ունենա թուրքական լոբբին, քանի որ մենք տեսանք, որ Սենատում լոբբին ի վիճակի չեղավ ինչ-որ բան անել»,- հայտարարեց Ֆ. Էնսելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում