Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների հետ, որի ժամանակ նրան հրավիրել է Վրաստան:
Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել Բեյներին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ապաօկուպացմանն առնչվող բանաձևերի մշակման հարցում անձնական ակտիվություն դրսևորելու մասին:
Բեյներն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին՝ Աֆղանստանի հարցում ցուցաբերած աջակցության համար: Բեյներն ընդգծել է, որ Վրաստանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է:
Սաակաշվիլին նաև հանդիպումներ է ունեցել ամերիկացի սենատորների հետ: