Տարածքային կառավարման նախարարության այս տարվա երեք գերակա խնդիրներն են՝ ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանության ձևավորում, գործարար միջավայրի բարելավում և տարածքային զարգացման հայեցակարգից բխող նոր գործիքակազմի ձևավորում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ 2011-ին համայնքների բյուջեների մուտքերը նախատեսված 96.8 միլիարդ դրամի դիմաց կազմել են 95.2 միլիոն դրամ, կատարողականը` 98.3 տոկոս: 2010 թվականի համեմատ եկամուտներն աճել են 13.6 տոկոսով, սեփական եկամուտների հավաքագրումն ավելացել է 4.9 տոկոսով: Փոխնախարարը նշեց, որ 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձերի նախկին տարիների կուտակած շուրջ 2.3 միլիարդ դրամ պարտքից 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա է ընդամենը 180 միլիոն դրամ:
«2011 թվականի ընթացքում նախկին տարիների պարտքից մարվել է 207.5 միլիոն դրամ»,- ասաց Տերտերյանը: