«Ժողովուրդ»-ի՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին են բաժանվել տեսասկավառակներ, որոնց հիման վրա ՀՀԿ քարոզիչներն առաջիկայում պետք Է սկսեն աշխատել:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ սկավառակում ներկայացված Է ՀՀ վարչապետի գործունեությունը՝ դրական լույսի ներքո: Այսինքն՝ առաջիկայում ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպելու Է կառավարության դեմքով (հավանաբար ժամկետանց ձեթերի մասին): Դրա համար Էլ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարների հետ արտակարգ նիստ Էր հրավիրել՝ նախարարությունների գործունեության ընթացքում արձանագրված հաջողությունները հավաքագրելու համար»: