Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներին իշխանական վերնախավից ուշագրավ հրահանգ է իջեցվել:
«Ըստ այդմ` նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի դուրս գալու այդ կուսակցությունից: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ նման հրահանգից:
«Համոզված եմ` նման բան չկա, չեմ հավատում դրան: Մեր խմբակցության պատգամավորները բոլորը միակամ են, բոլորը համերաշխ են ու մեկ մարդու պես կանգնած են. դրանում ես համոզված եմ որպես խմբակցության քարտուղար: Համոզված եմ՝ դուրս չեն գա»,- ասել է պարոն Սաֆարյանը»: