Google+ սոցիալական կայքը, ստանալով Google ընկերության գաղտնիության ապահովման նոր քաղաքականության հավանությունը, կարող է ջնջել հրապարակային հաղորդագրությունները, եթե դրանք հակասում են երկրի օրենսդրությանը:
Ինչպես մեկնաբանում է Russia today հեռուստաալիքը, Google-ի նոր քաղաքականությունը թույլ կտա բլոգի հասցեն կապել այն երկրի շրջանի հետ որտեղից գրվել է հաղորդագրությունը: Այսպիսով, տվյալ երկրի իշխանությունների պահանջով Google+–ը կարող է ջնջել այս կամ այն հաղորդագրությունը:
Դրա հետ մեկտեղ Google–ը նշում է, որ ընկերությունը պայքարում է համացանցում մտքի ազատ արտահայտման համար:
Անցյալ շաբաթ Twitter սոցիալական կայքը ևս հայտարարել էր, որ մտցնում է մի գործառույթ, որը հնարավորություն կտա ջնջել ընտրված հաղորդագրությունները:











































