Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի ներկայացուցիչը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հունաստանի անհատ վարկատուները շատ մեծ կորուստներ կունենան:
Իոզեֆ Ակկերմանը «Դոիչե բանկի» գործադիր տնօրենն է և վարկատուների անունից բանակցություններ է վարում Հունաստանի հետ: Ակկերմանը հայտարարել է, որ ներդրողները 70 % կորուստ կկրեն:
Դրա հետ մեկտեղ, ԵՄ-ի մեկ այլ երկիր` Իսպանիան, հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկրի բանկերը պետք է 65 միլիարդ դոլար հավելյալ գումար տրամադրեն` անշարժ գույքի շուկայում վարկերը փակելու համար։











































