ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Արարատի մարզում՝ Լուսաշող-Լանջառ, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Շատվան, Շատջրեք, Սոթք միջհամայնքային, Արագածոտնի մարզի Արագածի` Դերեկ, Շիրակի մարզում՝ Ամասիա-Կապս ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Շիրակի մարզում` Գյումրի-Սպիտակ-Վանաձոր, Ամասիա-Ցողամարգ, Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ապարանի` Վարդենուտ, Արայի, Գեղարքունիքի մարզում՝ Ազատ գյուղի միջհամայնքային ավտոճանապարհները և Կարմիրի լեռնանցքը:










































