«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե իբր ՊՊԾ աշխատակիցներն անցնող երկու օրերին կանգնեցրել են ԲՀԿ-ական մի քանի երիտասարդների ավտոմեքենաները, տակնուվրա արել, քանդել նստարանները, դատարկել բեռնախցիկն ու այնտեղ զենք, զինամթերք և թմրանյութ որոնել: Այս մասին պատգամավորն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Մենք նման տեղեկատվություն չունենք: Եթե նման բան լիներ, գոնե երիտթևի նախագահը կիմանար»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: