Ճապոնական Sony ընկերության 2011 թ. վերջին եռամսյակի կորուստները երկու անգամ գերազանցել են ամբողջ տարվա կանխատեսումները:
Էլեկտրոնային տեխնիկայի արտադրողը հայտարարել է, որ անցյալ տարվա վերջին եռամսյակում ընկերությունը կրել է 2.1 միլիարդ դոլարի վնաս:
Ընկերության ղեկավարությունը դա մեկնաբանում է վաճառքի ծավալի կրճատմամբ, ինչը պայմանավորված է իենի արժևորմամբ, արևմտյան երկրների տնտեսական ճգնաժամով և Թայլանդում տեղի ունեցած ջրհեղեղներով:
Ճապոնական ընկերությունը 1980-1990 թթ. գերիշխող տեղ էր զբաղեցնում համաշխարհային շուկայում: Սակայն, ինչպես նշում են մասնագետները, ավելի ինովացիոն կազմակերպություններն առաջ են անցել Sony-ից:








































