Այս տարի ֆինանսների նախարարության գերակա խնդիրները չորսն են` պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացում, մասնավորապես շարունակելու է 10 գերատեսչությունների ծրագրերի անձնագրերի (նկարագրերի) կազմումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կարևորեց այդ գործառույթը`պետական մարմինների թափանցիկությունն ապահովելու տեսանկյունից:
Նա հայտնեց, որ նախատեսվում են մի շարք միջոցառումներ`սահմանվելու են պարտադիր կենսաթոշա¬կային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխա¬վորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը, հաշվի օպերատորների գործառույթ իրականացնող կազմակերպությունների ցանկը, պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվները ֆինանսա¬կան գործիքներում ներդնելու քանակական և արժութային սահմանափակումները, ձևավորվելու է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողներին վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկման իրավական հիմքը, կվերացվի շահութահարկի նվազագույն գումարների համակարգը և կկատարելագործվի կանխավճար-ների համակարգը, կվերանայվի շահութահարկով հարկման նպատակով ամորտիզացիոն մասհանումների կատարման համակարգը:








































