Ադրբեջանական Salam News գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում.
«Դեռևս իմ նախագահության ժամանակ ընդդիմությունն առաջարկում էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Ռուսաստանի փոխարեն զբաղվի միջազգային հանրությունը: Սակայն ես մշտապես հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:
Մինչև հիմա էլ այդպես է: Պետք էր այն ժամանակ լուծել խնդիրը: Այն ժամանակ մենք չպետք է հրաժարվեինք Ռուսաստանի դերակատարությունից: Այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանը պահպանել է Ռուսաստանի հետ դաշնակցությունը, իսկ Ադրբեջանն ամրագրել է Թուրքիայի հետ իր կապերը»:
Մութալիբովն ընդգծել է, որ Ադրբեջան վերադառնալուց հետո չի մասնակցելու 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:









































