Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Անջատեք մեր ստորագրությունը «Փաստի» նոր անսամբլից

Եթե ամբողջ աշխարհում հեռուստաքննադատությունը կոնկրետ փեշակ է, մեր դեպքում այն միանգամայն անպետք մասնագիտություն է, որովհետև, համաձայնեք, որ չեղած բանը հնարավոր չէ քննադատել:

Ես երբեք չեմ հավակնել գրել հեռուստատեսության մասին, քանի որ տեղյակ չէի, թե ինչ է կատարվում այնտեղ` ներսում, խորքում: Երբեք չեմ երազել աշխատել հեռուստատեսային լրատվական ծրագրում, որովհետև հեռուստաեթերից միշտ տեսել և լսել եմ շուռ տված իրականությունը:

Ես հայտնվեցի այդ տարածքում, որովհետև եկավ մի հեռուստագործիչ, ում հավատացի և ներքաշվեցի «Փաստ» մեդիացանցում: Չեմ ափսոսում, որովհետև ես մասնակցեցի Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձության: Պարզվեց, որ հեռուստաեթերը կարող է և չստել, ավելին` ազնիվ լինել: Չորս ամիսների ընթացքում իմ տողն ու բառը երբևէ չի խուզվել, չի գրաքննվել: Ու ես խղճահարությամբ լցվեցի այն լրագրողների և խմբագիրների նկատմամբ, ովքեր պնդում են, թե հեռուստատեսությունը փակ է ճշմարիտ խոսքի առաջ: Ես հասկացա, որ հենց նրանք են մղվում գրաքննության: Իրենք են իրենց վարքաբանությամբ հորինում այն վիշապին, որին սիրահոժար կուլ են գնում:

ATV հեռուստաընկերությունում ստեղծված «Փաստ» մեդիացանցի նպատակը օրվա լրահոսը տալը չէր, այլ հանրային շարժում կազմակերպելը. նոր մեդիամշակույթ հեռուստատեսություն բերելը: Անցել են ժամանակները, երբ մեդիան մի «անլռելի զանգակատուն» դարձած բայաթի էր կանչում և չանչ անում սրա-նրա ետևից: Այսօր մեդիան ոչ թե իրադարձության ետևից քարշ եկող գոյություն պիտի լինի, այլ գործող անձ, որ կարող է շարժել համակարգեր, առաջ քաշել գաղափարներ և ստիպել հաշվի նստել իր հետ:

Օրինակ` ամիսներ առաջ «Փաստը» եթերում պնդել էր, որ Երևանի ՋԷԿ-ը կարող է մայրաքաղաքի 80 տոկոսին ապահովել ջերմամատակարմամբ և տաք ջրամատակարարմամբ: Եթե միլիոնավոր դոլարների ճապոնական վարկով վերազինվել է ՋԷԿ-ը, նշանակում է` հասարակությունը, որի ուսերին է ծանրացած այդ վարկը, պիտի օգուտ ստանա այդ գործարքից: «Փաստը» առաջարկը ներկայացրեց ՋԷԿ-ի տնօրենին, և պարզվեց, որ այն միանգանայն հիմնավոր է: Անգամ վարչապետն էր շտապել Ջէկ և պահանջել փաստարկներ ծրագրի իրատեսության վերաբերյալ: Այսինքն` հեռուստատեսությունը կարողացավ բարձրանալ նոր հարթակ, շարժել անշարժը: Այս բոլորը մարսվեց, նույնիսկ այն, որ հեռուստաեթերից շատ ուղիղ ասվեց, որ այդ ծրագիրը ցայսօր չի իրացվել Երևանում, որովհետև «Իդեալները» պիտի իրացնեն բաքսիները, և, վերջապես, դժվար է մեծ եղբորն ասել, որ մեր սիրտն այդքան շատ գազ չի ուզում:

Հեռուստատեսությունը չմարսեց այն, ինչ ցուցադրվեց Ամանորի նախօրեին: Ավանդույթը խախտվեց. այդ օրերին եթերը բացառապես շոուբիզինն է: Այդ բիզը սրում են նրանք, ովքեր տարիներ շարունակ վտարել են միտքը հեռուստաէկրանից: Դեկտեմբերի 30-ին Հայաստանում գրանցվեց աննախադեպ փաստ: Լրատվական ծրագրի հիմնական թողարկումը եթերից վտարվեց: 21.45-ի եթերը տրամադրվեց Թաթա Սիմոնյանին: Կարծես, ամեն ինչ տեղն ընկավ: Տոնը կայացավ:
Հեռուստատեսությունը չհանդուրժեց, որ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը կարող է նստել իր քաղաքի մեջտեղում և հայտարարել, որ ինչքան էլ սպանեցին իրենց այս տարիների ընթացքում, ինչքան էլ տականքը բարձրացրին ու կախեցին հրապարակներից, ինչքան էլ երկրի մտածողներին դրեցին տուփերի մեջ, փաթեթավորեցին և բաժանեցին տարբեր կուսակցությունների, իրենք, ահա, ողջ-առողջ են, եկել են ասելու, որ այս տարի միջակությունների վերջն է լինելու:

Բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը կարդաց իր գործերը քաղաքին, երբ թվում էր, թե էլ ոչ մի տեղ չեն թողել գրքերի համար: Ուրեմն, կարելի է վերցնել մի աթոռ, նստել քաղաքի մեջտեղում ու Չարենց արտասանել: Կարելի է նաև բարձր, անբռնազբոս երգել քո քաղաքում և նույնիսկ գոռալ, օրինակ, մեկ բառ` «Քաջարան…»: Որովհետև քաղաքն, ի վերջո, կալանավայր չէ, ամեն ինչ կողպված չէ, փակ չէ:

Իզուր չէր այդ թատրոնը, երբ կանչվեցին անգամ վարորդներն ու հսկիչները, և բոլորի ներկայությամբ հնչեց դատավճիռը. «Դո՛ւրս այստեղից` այն տարածքից, որն ապրում էր իր գլամուրային օրենքներով, իր վաստակած խաղաղությամբ, և դու փորձեցիր խանգարել մեր քունը»:

Փաստորեն, մեդիահոլդինգի կողմից «Փաստին» հատկացված տարվա «ամենա-ամենա» մրցանակն այն մասին էր, որ դու լավն ես, ու հենց դրա համար էլ դու չպիտի լինես, որովհետև դու դեմ ես խաղի կանոններին:

Իսկ մեդիացանցի` Facebook-ի համանուն խմբում, որն, ի դեպ, ամենաակտիվն էր ճանաչվել, այդպես էլ չհայտնվեց որևէ գրություն այն մասին, թե ուր կորավ այդ ծրագրի կորիզը:

…Ամենածանրը բառերն են, և անասելի դժվար է դրանք տեղից տեղ տեղափոխելը: Մի անգամ, երբ անհնար էր այդ բառերը տանելը, ես նախընտրեցի վերցնել ավելը և ուղղակի մաքրել քաղաքի մի հատվածը: Հետո հասկացա, որ դա նույն աղբահանությունն է: Մենք մաքրում ենք մի մարդաբոյ հայրենիք: Ու եթե երկիրը դեռ գարշահոտության մեջ չի խեղդվել, ուրեմն աղբահավաքություն կատարվում է առանձին մարդկանց կողմից: Եվ այդ մարդիկ մեծ հարթակներում, երևելի միջոցառումների կիզակետում չեն: Որովհետև ամբողջի անունից խոսողները, «փրկիչները», կարճ ասած` «հայրենասերներն» են ամբողջի անունից եկողներն ու ապականողները: Իսկ ամբողջը ապականվում է հենց այն պատճառով, որ մեկը ալարում է զբաղվել մի մարդաբոյ տարածքի աղբահավաքությամբ:

Բայց փաստ է, որ քաղաքում կա մի հատված` մոտ 300 մետր տարածք, որի աուրան մաքրվել է: Այդտեղ մի լավ ու սիրուն զրույց է եղել. եկել են մարդիկ, խոսել են, երգել… Այդտեղ կայացել է մի անթույլատրելի ակտ. այնտեղ միտքն ու միտքը գտել են իրար ու մի լավ զվարճացել: Ահա թե ինչից էր վախենում հեռուստատեսությունը: Եղավ այն, ինչ եղավ: Տեսնողը տեսավ, լսողը լսեց: Ու երբ շատ տխուր եք, անցեք «Կազերյոգից» «Կետիկնոց» ընկած հատվածով, այնտեղ մաքուր է: «Փաստն» այն օրը մաքրել է այդ տարածքը, օդը լցվել է բանաստեղծությամբ, երգով, ազնիվ խոսքուզրույցով:

Հիմա ես ավելի եմ սիրում իմ նախկին գործընկերներին: Ես գնացի, իսկ նրանք մնացին: Ես նրանց սիրում եմ իրենց միամտության համար, երբ փորձում են տեղեկատվություն վաճառել, բայց տեղեկացված չեն, որ, այո՛, բառերն ամենածանրն են: Նրանք հաղթեցին` միանալով հեռուստատեսության հաղթողների մեծ բանակին: Բայց կան դեպքեր, երբ պարտվելն է վայել: Ես պարտվածի կողմից եմ:

«Փաստի» հիմնադիր-խմբագիր Վարդուհի Սիմոնյանը դարձավ այն սուրոգատ մայրը, ով ATV հեռուստատեսության համար բերեց մի երեխա, որն այսօր ռազմահայրենասիրական պաթոսով լլկվում է գլամուրային պարտեզում:
Ուստի, բարի եղեք, հեռացրեք մեզ ձեր «Փաստից»: Անջատեք մեր ստորագրությունը «Փաստի» նոր անսամբլից: Մենք չենք կարող լինել այդ հաղթական երգչախմբում: Բայց չէ՞ որ մենք պայմանավորվել էինք խլացնել հենց այդ ձայնը: Չորս ամիս օրուգիշեր մենք հենց դրանով էինք զբաղված: Ազատե՛ք մեզ այդ պատասխանատվությունից: Զորացրե՛ք մեզ ձեր հաղթական բանակից: Մենք գնացել ենք:

«Ժամանակ»

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում