Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Երեկ Տիգրան Նաղդալյանի սպանության տարելիցն էր

Այսօր առավոտյան հանկարծ հիշեցի, որ երեկ Տիգրան Նաղդալյանի սպանության ութերորդ տարելիցն էր ու որոշեցի գրել։ Տիգրանի սպանությունը չափազանց ուժեղ հարված էր Հայաստանի հանրային անվտանգության շահերին: Այդ սպանությունը հանրությանը ներարկեց վախի հերթական չափաքանակը: Մենք բախվեցինք մի իրադարձության հետ, որն ավելի փոշիացրեց այս երկրում ապահով ապրելու մեր հնարավորության վերջին հույսերը: Մարդիկ իրենց ավելի զգացին մի չհայտարարված պատերազմի մարտադաշտում, որտեղ յուրաքանչյուրս յուրաքանչյուր պահի կարող է նահատակվել:
Տիգրան Նաղդալյանի սպանության օրը, թերևս, պատահական չէր ընտրված: Այդ օրը՝ դեկտեմբերի 28-ին, հանրապետական տպագիր լրատվամիջոցները լույս էին ընծայել 2002 թվականի իրենց վերջին համարը և հայտարարել, որ աշխատանքի կվերադառնան միայն 2003 թվականին: Այդ հետո պիտի պարզվի, որ մի շարք թերթերի կամ «այսպես կոչված ընդդիմադիր լրատվամիջոցների» պարագան կարևոր է դիտվելու Նաղդալյանի սպանության պատմության ֆոնին:
«Հայլուրի» 2003 թվականի առաջին թողարկումները ընթացան «այսպես կոչված ընդդիմադիր մամուլին» ուղղված հաթաթաների հաղթական դրոշի ներքո: Նախկին երդվյալ- ժողովրդավարի մերձիշխանական հպումներից տաքացած ձայնը ազդարարում էր մոտավորապես հետևյալը. Եթե «այսպես կոչված ընդդիմադիր թերթերը» կհամարձակվեն առաջ քաշել Տիգրան Նաղդալյանի սպանության այնպիսի վարկածներ, որ մեր սրտովը չեն լինի, մենք մեզ բարոյական իրավունք կվերապահենք կապ տեսնել այդ հրապարակումների և Տիգրան Նաղդալյանի սպանության միջև: Հանրային հեռուստատեսությունն այսպիսով հավատարիմ մնաց ինքն իրեն և իրեն սնող իշխանությանը. չէ՞ որ Հայաստանում ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քրեական մեղադրանքներ առաջադրվում են ոչ թե ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքի, այլ ղարաբաղյան կլանի «բարոյական կոդեքսին» համապատասխան: Իսկ այդ «կոդեքսը» իր առաջ մեկ խնդիր ունի` հնարավորինս հուսալի պաշտպանել ղարաբաղյան կլանի իշխանությունը Հայաստանում: Հենց այդ «մառալնի կոդեքսն» էր, որ Տիգրանի սպանությունից ընդամենը մի քանի տարի առաջ ալան-թալանի, իշխանական ջիպերի ու առանձնատների մասին աղաղակող սկզբունքային համարվող լրագրողների նստեցրեց գերժամանակակից «Մերսեդեսների» ղեկին, նրանց «հացի» ու «տանիքի», օբյեկտի ու փողի տեր դարձրեց, ու այդժամ երբեմնի սկզբունքային այդ գյադեքը սկսեցին հոխորտալ: Անհասցե հոխորտալ: Այդ անհասցեության պատճառն ամենևին էլ այն չէ, որ խնայեցին կոնկրետ անձերի կամ թերթերի: Նրանք ոչ թե ինչ-որ մեկին խնայեցին, այլ ցանկացան, որ իրենց հարվածը բոլորը զգան, ցանկացան, որ իրենց ասածը վերաբերի բոլորին, որ բոլորը ահաբեկվեն, բոլորը իրենց հաշիվ տան, բոլորը վախենան, սսկվեն:
Տիգրանի սպանությամբ մենք բախվեցինք մի իրադարձության հետ, որն ավելի փոշիացրեց այս երկրում ապահով ապրելու մեր հնարավորության վերջին հույսերը: Մարդիկ իրենց ավելի զգացին մի չհայտարարված պատերազմի մարտադաշտում, որտեղ յուրաքանչյուրս յուրաքանչյուր պահի կարող է նահատակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում