Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությանը պետք է թույլատրվի դատարան դիմել և գրանցումից հանել այն քաղաքացիներին, որոնք իրենց գրանցման վայրում չեն գտնվել 90 օր: Այսպիսի առաջարկությամբ հանդես է եկել ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նրա խոսքերով՝ դա իրական միջոց կլինի այսպես կոչված «ռետինե» բնակարանների դեմ պայքարում, որտեղ զանգվածաբար գրանցվում են հարյուրավոր քաղաքացիներ:
Ռոմոդանովսկու տվյալներով՝ երկրում հաշվվում է այդպիսի շուրջ 6000 բնակարան, որտեղ գրանցված է 260 հազար մարդ:
Ռոմոդանովսկին նշել է, որ իր գերատեսչությունը նախատեսում է ստեղծել միասնական բազա, որի օգնությամբ հնարավոր է հետևել քաղաքացիների գրանցմանը: Դրա օգնությամբ իրենք կարող են որոշել, որ որևէ բնակարանում գրանցված քաղաքացին փաստացիորեն այնտեղ չի գտնվել ավելի քան 90 օր:









































